Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այսօր ավանդական պատարագն է մատուցվում։

Պատարագին մասնակցում է Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը։ Մասնակցում են նաև բարձրաստիճան հայ հոգևորականներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և մեծ թվով զբոսաշրջիկներ։

Հիշեցնենք՝ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվում է տարին միայն մեկ անգամ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Ի դեպ, այս ավանդույթը վերականգնվել է 2010 թվականին՝ 95 տարվա դադարից հետո:

Leave a Comment