Այսօր Լիբանանի հարավում գտնվող Արաբ Սալիմ քաղաքի վրա Իսրայելի օդային հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել։
Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն ։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածը պատասխան է «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքի կողմից իսրայելական ուժերի վրա հարձակմանը։
Գործակալության տվյալներով՝ պատասխան հարվածները սկսվել են «Հեզբոլլահ»-ի երկու անօդաչու թռչող սարքերի արձակումից հետո, որոնք տեղակայված են հարավային Լիբանանի այսպես կոչված անվտանգության գոտում։ Զինվորներ չեն տուժել։
Ի պատասխան՝ Իսրայելի բանակը սկսել է հետագա հարձակումներ իրականացնել Լիբանանի հարավի վրա։