
Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Սիամական Երկվորյակներ» շարքից …
Երեկ կրոնապետը Լենինին էր հիշել, Մաո Ցզե Դունին, վերջում Նապոլեոնին, բայց լուսանկարվեց Գարեգին Միսկարյանի հետ։ Դե ճաշակին ընկեր չկա։
Հաշվի առնելով Նիկոլի աշխարհաքաղաքական նժարների վրա ցատկոտելու բնազդային հակումները ԱԱԾ-ն որոշում է կայացրել նմանակների (Двойник) քաստինգ կազմակերպել և դրա համար էլ կազմակերպվել էր երեկվա «Խլուրդների սխոդկա» հույժ գաղտնի օպերացիան, որի պաշտոնական անվանումը «Քայլ արա, մերժիր Սերժին» մակուլատուրայի շնորհանդեսն էր:
ՔՊ-ում կոկորդ են կրծում Միրզոյան Արարատից, Ռուբինյանից մինչև Սուրեն Պապիկյան և Տիգրան Ավինյան թե ո՞վ է իրենցից լինելու հաջորդը, իսկ հաջորդն արդեն պատկերված է ստորև, որովհետև ՔՊ-ում հաջորդ չի կարող լինել, այլ միայն զուգահեռաբար, կողք կողքի Դուչեի հետ («առաջնորդ»): Բայց խորհուրդս թավշյա ֆանքլաբի սիրահարներին Գարեգինի պոչից բռնեք, նա դեռ շա՜տ հեռու կգնա։
Պատմական ակնարկ. Լատինական Ամերիկայում նախագահներից մեկի վարկանիշը անկում է ապրում և նա որոշում է գլխավորել ընդդիմությունը (կեղծամ, շինծու բեղ-մորուս): Ի վերջո հաջորդ նախագահականին նրան հաջողվում է սուր պոպուլիզմով հաղթել ինքնիրեն և վերցնել իշխանությունը, իսկ մարդիկ ցնծում էին, որ բռնապետական ռեժիմն ընկավ և հիմա իրենք նոր առաջնորդ ունեն։ Միայն շատերի մոտ աննշան թերահավատություն կար առ այն, թե ինչո՞ւ նոր նախագահն այդքան նման է տապալված հնին։
Հ.Գ. Ընկալեցիք «հեղափոխության» արժեքը, եթե ընտրությունը ռուսական գաղութի և թուրքական վիլայեթի մեջ է ես ընտրում եմ ինքնիշխան Հայաստանը»: