US Open․ Խաչանովը հաղթել է մրցակցին և դուրս եկել 4-րդ շրջան – armeniatoday.am

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Նյու Յորքում անցկացվող US Open-ի 1/8 եզրափակիչ, հայտնում է Chempionat-ը։ 

Խաչանովը US Open 2026-ի չորրորդ շրջան է դուրս եկել՝ ֆրանսիացի Բենժամեն Բոնզիին հաղթելով 6:3, 6:2, 6:4 հաշվով։ 

Հանդիպումը տևել է 2 ժամ 9 րոպե։ Խաչանովը կատարել է 12 էյս, թույլ տվել հինգ կրկնակի սխալ և իրացրած 10 բրեյք-փոյնթից հինգը։ Բոնզին կատարել է 6 էյս, 7 կրկնակի սխալ և իրացրած 4 բրեյք-փոյնթից մեկը։

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի չեխ Յակուբ Մենշիկ-ամերիկացի Լյոներ Թիեն հանդիպման հաղթողի հետ։

Կարդացեք նաև՝ 

Խաչանովը US Open-ում հաղթել է Օժե-Ալիասիմին և դուրս եկել երրորդ շրջան

 

 

Leave a Comment