Վրաերթ՝ Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում • Tribune.am

Tribune.am-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցում վրաերթ է տեղի ունեցել։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը հատող տղամարդուն։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար Tribune.am-ը կապ հաստատեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ։

«Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի մեքենայի վարորդը Տիգրան Մեծ փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին փորձել է փողոցն անցնել չթույլատրված հատվածով»,- հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակը։

Տուժածը «Գյումրի» բժշկական կենտրոնում ստացել է առաջին բուժօգնություն։

Արամ Դավթյան

Leave a Comment