«Ո՞վ ենք մենք». հայոց պատմության և ինքնության հետքերով. «Վերնատուն»

Խորեն Մարտիրոսյանի «Ո՞վ ենք մենք» պատմամշակութային հետազոտությունը հայ ժողովրդի և հայոց եկեղեցու պատմության որոշակի դրվագներ վերանայելու ու վերաիմաստավորելու փորձ է: Այն ստիպում է նորովի նայել անցյալին և տալ ամենաբարդ, բայց կենսական հարցը՝ «Ո՞վ ենք մենք»:

Ակադեմիական ու սովետական շրջանի պատմագրությունը, դասավանդման մեթոդներն ու գրականությունը ձևավորվել են ժամանակի գաղափարական ոգուն համահունչ։ Սկզբնաղբյուրների, պատմիչների թողած վկայությունների և մատենագիտական փաստաթղթերի խորքային ուսումնասիրությունը ի հայտ է բերում ակնհայտ հակասություններ։ Այս գիրքը հեղինակի՝ պատմական աղբյուրների վրա հիմնված անհատական որոնումների և հարցադրումների պատասխանն է։

Հեղինակի նպատակը, ինչպես ինքն է ասում, որևէ մեկին հակասելը կամ ժխտելը չէ, այլ առկա փաստերի հիման վրա ինքնության հարցին օբյեկտիվ պատասխան գտնելը:

Այս գիրքը հրավեր է պատմաբաններին և մասնագետներին՝ համախմբվելու և շարադրելու հայ ժողովրդի ու հայ եկեղեցու մեկ ամբողջական պատմություն՝ համադրելով անցյալի և ներկայի պատմագիտական մոտեցումները: Սա քաղաքական պահանջ չէ, այլ ազգային գոյաբանական անհրաժեշտություն:

Leave a Comment