«Rhysida» հաքերային խմբավորումը հրապարակել է Բեռլինի վարչական ցանցից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ՝ ընդհանուր 5,8 տերաբայթ ծավալով։Iravaban.net-ը տեղեկանում էReuters-ից։ Տվյալների հրապարակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բեռլինի իշխանությունները հրաժարվել են վճարել հաքերների պահանջած 30 բիթքոյնը, որը համարժեք է շուրջ 2 միլիոն եվրոյի։
Հրապարակված տվյալների թվում են գաղտնի փաստաթղթեր, աշխատանքային և մրցութային նյութեր, պայմանագրեր, էլեկտրոնային հասցեներ, գաղտնաբառեր, ֆինանսական տեղեկություններ, ինչպես նաև քաղաքացիների և պետական աշխատակիցների անձնական տվյալներ։
Իրավապահ և անվտանգության մարմիններն այժմ շտապ ուսումնասիրում են հրապարակված տվյալները։ Տուժած անձանց հայտնաբերելու դեպքում համապատասխան գերատեսչությունները նրանց կտեղեկացնեն հնարավոր ռիսկերի և վտանգների մասին։