Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է․ Ծառուկյան – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իր կալանքի երկարաձգմանը։

Սեպտեմբերի 4-ին դատարանը որոշել էր ևս երկու ամսով երկարաձգել Ծառուկյանի կալանքը։

«Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է»,- նշել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ իր համար ազատությունը երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում երկրի պատիվը բարձր պահելն է։

«Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։ Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է»,- գրել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ հիմա ինքն այդ հնարավորություններից զրկված է։ Նա վստահություն է հայտնել, որ գալու է ժամանակը, երբ կկարողանա շարունակել կառուցել,նոր գաղափարներ կյանքի կոչել, պատասխանել օգնության դիմումներին, ավելի հանդարտ մթնոլորտում մտածել վերջին շրջանում երկրի հետ կատարվողի մասին։

Քաղաքական գործիչն իր անազատության օրերը կորսված չի համարում։ Նրա խոսքով՝ ինքն այս ընթացքում շատ է մտածել, շատերին է ճանաչել, «գուցե՝ ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ»։ Ե

Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար և շեշտել, որ ոչինչ չի մոռացվում։

Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել էր 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Քաղաքական գործիչը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Այդ ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել։

ԶԼՄ-ները հայտնել էին Ծառուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։

Leave a Comment