Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս





Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին նա հայտնել է Facebook–ի իր էջում։ Քաղաքագետը, մասնավորապես, նշել է. «Մեջբերում.

«ՀՀ քնչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 58216526 քրեական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մեղադրյալ Ալեն Գուրգենի Ղևոնդյանի նկատմամբ ՀՀ քր. օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ մասին»:

Շատ հետաքրքիր 2,5 ամիսներ էին: Հատկապես Ընգերների հարցում կյանքով մեկ վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ»:

Հատուկ ընդգծենք, որ ըստ էության, հանրորեն ակտիվ մարդուն, կարելի է ասել՝ հանրային գործչին փաշինյանական բռնատիրական ռեժիմը հանիրավի զրկել էր խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս: Ու դրանք նախընտրական ու նաև հետընտրական ամիսներն էին: 
Ամեն պարագայում, ուրախ ենք, որ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեմ հանիրավի քաղաքական հետապնդումը, դրա ակտիվ դրսևորմամբ, դադարեցվել է: 



Leave a Comment