Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal





ԱՄՆ-ն օգտագործել են  Հայաստանին Nvidia-ի առաջադեմ չիպերին հասանելիություն տրամադրելու խոստումը՝ Ադրբեջանի հետ նախնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Սեպտեմբերի 4-ին այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

«Բանակցություններին մասնակցած անձանց խոսքով՝ ամերիկացի բանակցողները Nvidia-ի արհեստական ​​բանականության  համար նախատեսված չիպերին հասանելիություն տրամադրելու խոստումն օգտագործել են՝ անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված նախնական խաղաղության համաձայնագիրը ամրապնդելու համար», – նշվում է հրապարակման մեջ։

Ամերիկացի բանակցողներն առաջարկել են ընդլայնել չիպերի գնման թույլտվությունները Հայաստանի Firebird տվյալների կենտրոնի նախագծի համար։ Աղբյուրի տվյալներով՝ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների հասանելիությունը Երևանի համար խաղաղության նախաձեռնությանը մասնակցելու գործոններից մեկն էր։

WSJ-ն այս մոտեցումը անվանել է այսպես կոչված «չիպային դիվանագիտության» օրինակ՝ առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիության օգտագործումը որպես արտաքին քաղաքականության գործիք։ Գործարքի շրջանակներում ԱՄՆ-ն նաև առաջարկել է ստեղծել տրանսպորտային միջանցք Հայաստանի միջով, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի  հետ։ Նախագիծը անվանվել է  «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP):

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հրազդանում բացվեց  «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանը։ Նշվել է, որ ՀՀ Կառավարությունը հանդես է գալիս որպես նախագծի ռազմավարական գործընկեր՝ աջակցելով Հայաստանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքի ձևավորմանը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։

«Եվ ես ուզում եմ կրկին ընդգծել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ որպես շրջադարձային իրադարձություն Հայաստանի, Ադրբեջանի համար: Ես այսօր, ի դեպ, զանգահարել եմ Ադրբեջանի նախագահին, և մենք խոսել ենք այսօրվա իրադարձության կարևորության մասին, և սա իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է: Ես ուզում եմ, որ մենք ծափահարենք նախագահ Թրամփին այս օրն իրականություն դարձնելու համար։ Պետք է արձանագրել, որ խաղաղությունը շրջադարձային է, ընդհանրապես մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից»,-բացմանը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Օգոստոսի 31-ին Բիշքեկում հանդիպում էին   ունեցել Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, որի ընթացքում քննարկել են առևտրային հարաբերությունների հաստատումը և TRIPP նախագծի առաջընթացը։

Մինչ այդ, օգոստոսի 25-ին, Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների հետ կապված չլուծված խնդիրը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի։ Նա հայտարարել էր, որ պետք է վերացվեն բոլոր այն կետերը, որոնք կարող են խնդիրներ առաջացնել և խաթարել երկու երկրների միջև խաղաղությունը։



Leave a Comment