Սևանը դարձել է ELLE Bulgaria-ի ֆոտոշարքի գլխավոր դեկորացիան – armeniatoday.am

ELLE Bulgaria ամսագրի սեպտեմբերյան համարում հրապարակվել է Սևանա լճի ափին իրականացված նորաձևության ֆոտոշարքը, հայտնել է նախագծի լուսանկարիչ Քրիստինա Հարությունովան։

Նկարահանումները կազմակերպել է հայկական ստեղծագործական թիմը։ Նախագծի ձևավորման և դեկորացիաների հեղինակը Մարգարիտա Բատիկյանն է, հագուստի դիզայնն ու ոճավորումն իրականացրել են MOMENT of WHITE ապրանքանիշը և դրա հիմնադիր Ալյոնա Կոննովան։

Ֆոտոշարքի դիմահարդարներն են Վալերի Օսիպովան և Կուբանիչ Կիրգիզովը, տեսանկարահանումն իրականացրել է Lucy Films-ը։ Նախագծում ընդգրկվել են WOT Models գործակալության մոդելները։

Նկարահանումներն անցկացվել են Սևանա լճի ափին գտնվող Port Ayas համալիրում, որը ներառում է հյուրանոց, ռեստորան և արվեստի համար նախատեսված տարածք։ Ֆոտոշարքում Սևանի բնապատկերը համադրվել է ժամանակակից նորաձևության և հայկական գեղագիտական տարրերի հետ։

Մայիսին MOMENT of WHITE-ը հատուկ բեմական հագուստ էր ստեղծել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյեառլ Շառլ Ազնավուրի ժառանգությանը նվիրված Aznavour Toujours համերգի համար։

Leave a Comment