Իրանական տանկերն ԱՄՆ-ի հրթիռային հարվածի է ենթարկվել Խարկ կղզու մոտակայքում

Իրանական նավթատարն ամերիկյան չորս հրթիռի հարվածի է ենթարկվել Խարկ կղզու մոտ, հայտնել է իրանական Khabar Fouri գործակալությունը։

«Իրանական նավթատարը Խարկ կղզում ենթարկվել է ԱՄՆ-ի հրթիռային հարձակման։ Նավթատարի բեռնաթափման աշխատանքները շարունակվում են։ Մի քանի ժամ առաջ Պարսից ծոցի՝ Խարկ կղզու շրջանում, մի քանի պայթյունի ձայն է լսվել»,- ասված է հաղորդագրությունում։

Նավը գտնվել է կղզուց մոտ վեց մղոն հեռավորության վրա։ Առավոտյան նավթատարի ուղղությամբ արձակվել է չորս հրթիռ։ Ըստ հաղորդագրության՝ զոհեր և վիրավորներ չկան, անձնակազմը տարհանվել է։

Նավթատարի վնասվածքների բնույթի և հարվածի հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

Ավելի վաղ ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել էր Իրանի Խարկ կղզու հնարավոր գրավման մասին։ Ըստ Jerusalem Post պարբերականի աղբյուրների՝ Վաշինգտոնը Թել Ավիվին նախազգուշացրել էր կղզու դեմ հնարավոր ռազմական գործողության մասին: 

Leave a Comment