Դատախազը հրաժարվել է Վեհափառի գործից և ազատվել աշխատանքից

«Կենտրոն» ՀԸ «Էպիկենտրոն» լրատվականի տեղեկություններով ՝ Վեհափառի և վեց եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացրած ու մեղադրանքը հաստատած դատախազը ևս հրաժարվել է այս գործից և ազատվել աշխատանքից:

Տեղեկությունն «Էպիկենտրոնի» հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից՝ ընդգծելով, որ դատախազ Խաչատուր Գալստյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Դատախազությունը հերքում է, որ աշխատանքից ազատվելու պատճառը Վեհափառի գործից դատախազի հրաժարվելն է:

Leave a Comment