Նոյեմբերյանում թալանել են էկոպարեկի տունը․ գողացել են գումար և ոսկեղեն

Սեպտեմբերի 4-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։ Անհայտ անձը կամ անձինք բաց պատուհանից մտել են երկհարկանի առանձնատուն և հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկեղեն, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ գողը կամ գողերը հյուրասենյակի պատուհանից մուտք են գործել տուն, ապա առաջին հարկի ննջասենյակի զգեստապահարանից գողացել 12 000 դոլար, 1 մլն 100 հազար դրամ և ոսկեղեն։

Դեպքի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ աղբյուրի՝ տան բնակիչը ՀՀ Էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասի ավագ էկոպարեկ է։

Leave a Comment