Գագիկ Հարությունյանի 80-ամյակը կնշանավորվի հետահայաց ցուցահանդեսով

Գագիկ Հարությունյանի 80-ամյակը կնշանավորվի հետահայաց ցուցահանդեսով

Երևանի քաղաքապետարանը, իր ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնում («ՀայԱրտ» Կենտրոն) սեպտեմբերի 22-ից ներկայացնում է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից և ամենաերևելի ներկայացուցիչ՝ Գագիկ Հարությունյանի 80-ամյա հոբելյանին նվիրված հետահայաց ցուցահանդեսը։

Գեղարվեստական լուսանկարչության հայ անվանի վարպետի լայնածավալ ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյա և Լուսանկարչության 200-ամյա հոբելյանների կապակցությամբ և հանդիսանում է Գագիկ Հարությունյանի ստեղծագործունեության ամբողջական վերարժևորման, հանրահռչակման և միջազգայնացման նախաձեռնություն։

Սեպտեմբերի 22, ժամը 19:00, Արդի Արվեստի Կենտրոն (Մաշտոցի պողոտա 7ա)։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment