Բոլիվիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զnhվել է առնվազն 2 մարդ, 14-ը՝ անհետ կորել



Panorama.am-ը գրում է.


Բոլիվիական Վիաչա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, տասնյակները վիրավորվել են։ Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Բոլիվիայի պաշտպանության նախարար Էռնեստո Խուստինիանոն։  ՊՆ-ն հայտարարության մեջ նշել է, որ 14 մարդ անհետ կորած է համարվում։


Պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական նյութերի պահեստավորման տարածքում։ Չնայած պատճառը դեռևս պարզված չէ, պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության պահեստում։

Ավելի վաղ Վիաչայի առողջապահության նախարար Ռիտա Նեբրասկան տեղական հեռուստատեսությանը հայտնել էր, որ միջադեպի հետևանքով, ենթադրաբար, զոհվել է 10-15 մարդ, իսկ 62 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից 14-ը տեղափոխվել են Լա Պասի հիվանդանոցներ, այդ թվում՝ երրորդ աստիճանի այրվածքներով մի աղջիկ։

Ոստիկանությունը հայտնել է, որ ավելի քան 50 մարդ վիրավորվել է, իսկ տասնյակ տներ վնասվել են, հիմնականում պայթյունիվ կոտրվել են պատուհանները։

Շտապօգնության մեքենաներ, բժշկական խմբեր և ոստիկանություն են ուղարկվել ռազմական համալիր՝ վնասի չափը գնահատելու և վիրավորներին առողջապահական կենտրոններ տեղափոխելու համար։ Հրշեջները զգուշացրել են, որ մեկ այլ պայթյունի վտանգ կա, և կոչ են արել բնակիչներին մնալ առնվազն 150 մետր հեռավորության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment