Ապալեգիտիմացնում են պետության գաղափարը

Ապալեգիտիմացնում են պետության գաղափարը

05.09.2026 | 13:52

Էս թշնամիները գիտե՞ք ինչ են անում։ Մի կարևոր բան, որն իրենց տերերին՝ թուրքական կողմերին, պետք է։

Սրանք ժողովրդի աչքին ապալեգիտիմացնում են պետության կայացման ամենակարևոր ուղենիշները։

Ապալեգիտիմացնում են արդարադատությունը՝ լինելով ավելի հանցագործ և դավաճան։ Անկարևոր և երկրորդական գործերով դատում են նախկին ռեժիմների ներկայացուցիչներին, թուրքական ձևաչափով խոշտանգում են ոմանց՝ դարձնելով նրանց քաղաքական զոհեր, քաղբանտարկյալներ և լեգիտիմացնելով նախկինում կատարված բացասական երևույթները։

Ապալեգիտիմացնում են ինքնիշխանությունը և ապագաղութացման իմաստը՝ չանկախանալով և չապագաղութանալով Ռուսաստանից։ Ոչինչ չանելով հակառուսական ֆոն են ստեղծում, որի հետևանքով, մնալով օբյեկտ, նաև պատժվում ենք։

Ապալեգիտիմացնում են խաղաղության գաղափարը՝ կեղծ խաղաղություն քարոզելով, երկիրը և ժողովրդին տանելով նոր աղետների։

Ապալեգիտիմացնում են ամեն բան՝ պետության գաղափարը, հայրենիքի գաղափարը, Եկեղեցին, հավատքը, արժեքները, հերոսներին՝ ամեն ինչ և ամեն բան։

Քանդող և ապալեգիտիմացնող ռեժիմ։

Սամվել Ասլիկյան

Մեկնաբանություններ

Leave a Comment