
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է. «Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները՝ Արարատում։ Պատճառը՝ ամիսներով ձգվող աշխատավարձերն են ու վերջին թարմ հրահանգը, որ իջել է նախօրեին՝ վերադասից. փոխանցվել է, որ աշխատավարձերից 10-15 կպահի այսուհետ՝ ֆինանսական խնդիրների պատճառով։
Աշխատակիցները դժգոհել են, որոշման են անցել…
Տնօրինությունը իրար է խառնվել, քանի որ դադարեցվել են աշխատանքները: Փորձում են իրավիճակը փրկելու լուծումներ գտնել: Աշխատակիցները սակայն հստակ պահանջներ ունեն»: