Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը մեկնել է Վան՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցելու պատարագ


Հասարակություն


Սեպտեմբեր 6-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ։

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը  ուրբաթ առավոտյան մեկնել է Վան՝ նախագահելու Աղթամարի ուխտագնացությունն ու մատուցելու Սուրբ պատարագը։

«Նորին Ամենապատուութիւնը, յառաջիկայ 6 Սեպտեմբեր 2026, Կիրակի առաւօտ, պիտի նախագահէ Աղթամար Կղզիի երբեմնի հայրապետանիստ Ս. Խաչ Եկեղեցւոյ մէջ մատուցելի Ս. Պատարագին»,- նշված է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում։ 

2010-ից ի վեր արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։

95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝  Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:


Leave a Comment