Վրիպակ՝ նախագահի ելույթում․ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է • Tribune.am

Պրահայում CEVRO համալսարան կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 44-օրյա պատերազմում զոհերի թիվը նշել է 4800՝ սխալմամբ։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը, պարզաբանել է, որ նախագահի խոսքում վրիպակ է տեղ գտել, և 44-օրյա պատերազմում զոհերի իրական թիվը 3755 է։

«Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,- նշել է Մարգարյանը։

Leave a Comment