05.09.2026 | 12:49
Երկիրը մտցնելով աշխարհաքաղաքական փակուղի՝ կապիտուլյանտը, փաստացի, իր իսկ ձեռքով ապացուցեց, որ ռուսները ճիշտ են, երբ ասում են՝ куда же вы денитесь:
Բոլորից բարձր ինքնիշխանությունից բառաչող ապուշներին շատ ուղիղ և հրապարակային ասվել է՝ խնդրեմ. ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս եկեք, ռազամաբազան 1 օրում կհանենք, սահմանապահ զորքերն էլ կհանենք, հայ-ռուսական 1996-ի մեծ պայմանագիրն էլ կճղենք-կթափենք, երբ ասեք, ոնց ասեք…
Ու հիմա ոչ ՔՊ կոչվող ծաղրածուներն են ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալիս և վազում ԵՄ ու ՆԱՏՕ, ոչ Բարսեղյան Լյովիկներն ու Արամ Զավենիչներն են կապիտուլյանտից պահանջում լիկվիդացնել ռուսական ներկայությունը Հայաստանում:
Պատկերացնու՞մ եք՝ ռուսական հիբրիդային պատերազմից խոսացող, Ադրբեջանից սարսափած, բայց Ռուսաստանի հետ պատերազմելու «պատրաստ» էս զբրոդը Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու ուղիղ և հրապարակային ռուսական առաջարկից խուսանավում է:
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ