Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հերքել է Հայաստանում հնչած մեղադրանքները, որ Ադրբեջանում կալանավորված հայերը ենթարկվում են կրոնական խտրականության և խոշտանգումների, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա նշել է, որ այս մեղադրանքների վերաբերյալ որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել։
Օմբուդսմենի մոնիթորինգի ընթացքում նշվել է, որ «կալանավորված անձանց իրավունքները ապահովվել են միջազգային չափանիշներին համապատասխան, և նրանք հասանելիություն են ունեցել բժշկական օգնությանը և այլ ծառայություններին»։
Օմբուդսմենը նշել է, որ նման մեղադրանքները ծառայում են հասարակական կարծիքը մոլորեցնելուն, կրոնական հակամարտություններ ստեղծելուն և ադրբեջանա-հայաստանյան խաղաղության գործընթացին վնաս հասցնելուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: