«Մեր պահեստներն այժմ փակ են քննչական կոմիտեի կողմից, չենք կարող համալրել խանութների տեսականին։ Մեր խանութներում մնացած վերջին նմուշներն արագ սպառվում են, իսկ որոշ ապրանքներ ամբողջությամբ սպառվել են։
Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ։ Այս ամենը մեր ամիսների աշխատանքն է, որը միանգամից լրացնելն անհնար է
Չենք կոտրվում ու չենք հանձնվում. կաշխատենք ու կգտնենք լուծումներ, ձեր հետ միասին մեր ուղին արդար է ու ազնիվ»։
Այս մասին ասել է երգչուհի Սիրուշոն։