Սպերցյանի գոլն օգնել է հաղթել «Ալ-Ահլիին» – armeniatoday.am

«Ալ-Ահլին» Սաուդյան Արաբիայի առաջնության հինգերորդ տուրի խաղում 5։0 հաշվով ջախջախել է «Ալ-Ռիյադին», հայտնում է Championat.com-ը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն առաջին խաղակեսի վերջում խփել է իր թիմի երկրորդ գոլը։

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին 11 մետրանոցից բացել է Այվան Թոնին։ Այնուհետև գոլի հեղինակներ են դարձել Սպերցյանն ու Ֆրանսիշկու Տրինկաուն։ 61-րդ րոպեին Թոնին ևս մեկ 11 մետրանոց է իրացրել՝ դուբլ ձևակերպելով, իսկ վերջնական հաշիվը սահմանել է Նաիֆ Մասուդը։

Հանդիպումն անցկացվել է Ջիդդայի «Քինգ Աբդուլլահ Սփորթս Սիթի» մարզադաշտում։

Սպերցյանը հաղթական գոլ էր խփել նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» կազմում իր առաջին պաշտոնական խաղում և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ 

26-ամյա հայ ֆուտբոլիստը «Ալ-Ահլի» էր տեղափոխվել հուլիսի 7-ին ռուսական «Կրասնոդարից»։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն դոլար։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ակումբի կազմում նա 2024/25 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը կատարել է 16 գոլային փոխանցում՝ կրկնելով մրցաշարի ռեկորդը, նա նաև խփել է 13 գոլ։

Leave a Comment