«Ջրերին՝ ռազմավարական ռեսուրսին, անլուրջ եք վերաբերվել». Ոսկան Սարգսյան

«Ջրերին՝ ռազմավարական ռեսուրսին, անլուրջ եք վերաբերվել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ջրերին՝ ռազմավարական ռեսուրսին, անլուրջ եք վերաբերվել
Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» աշխատաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում չկա խմելու և ոռոգման ջրի խնդիրներից զերծ որևէ բնակավայր, թեև երկրում ձևավորվում է բավարար ջրային ռեսուրս։ Աշխատաժողովում առաջարկվել է «բարեփոխումից» անցնել «ջրային վերափոխման» օրակարգին, որի նպատակներն են՝ մշակել հստակ ճանապարհային քարտեզ, ապահովել շուրջօրյա խմելու և ոռոգման ջրի հասանելիություն, ձևավորել օբյեկտիվ սակագնային համակարգ, ազատականացնել ջրի շուկան մասնավոր ներդրումների համար և բացառել չմաքրված հոսքաջրերի արտանետումը բնություն։
Սրանք ո՞վ պետք է աներ, Փաշինյանն ավելի քան 8 տարվա վարչապետ է, սակայն ընդդիմադիր պատգամավորին հարիր ելույթ է ունեցել։ Անցած 8 տարում անգործության եք մատնվել, մսխել պետբյուջեի և վերցված մեծ վարկերի փողերը, սակայն ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործում գործ չեք արել: Միայն թափով ժողովներ եք անում, խրոխտ ելույթներ ունենում։ Սակայն ռազմավարական ռեսուրս հանդիսացող ջրերին անլուրջ եք վերաբերվել։ Կառավարության 5 տարվա ծրագրով 17 ոռոգման ջրամբար պետք է կառուցեիք, սակայն միայն Վերդիի ջրամբարն եք կառուցել: Մեր սարերի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, ոռոգել այդ երկրի դաշտերն ու այգիները, իսկ դուք գործ անելու փոխարեն ճառում եք ջրերի մասին»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment