Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 5-ին – armeniatoday.am

Սեպտեմբերի 5-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-21 մ/վ։ Սեպտեմբերի 7-8-ն օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +32…+34°C։

Շիրակի մարզում ցերեկային ջերմաստիճանը կկազմի +22…+27°C, Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է +22…+26°C, նախալեռներում՝ +28…+30°C։

Գեղարքունիքի մարզում օդը կտաքանա մինչև +19…+24°C, Լոռիում՝ +22…+26°C, Տավուշի նախալեռնային շրջաններում սպասվում է +25…+29°C, հովտային շրջաններում՝ +30…+33°C։

Արագածոտնի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կկազմի +22…+26°C, նախալեռներում՝ +28…+32°C, Արարատի նախալեռնային շրջաններում սպասվում է +30…+33°C, հովտային շրջաններում՝ +32…+34°C։

Արմավիրի մարզում օդը կտաքանա մինչև +32…+34°C, Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է +22…+26°C, նախալեռներում՝ +32…+34°C։

Սյունիքի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կկազմի +19…+23°C, նախալեռներում՝ +24…+28°C, հովտային շրջաններում՝ +31…+34°C։

Արցախում սպասվում է առավելապես արևոտ եղանակ։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի +28°C-ի, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment