ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտին հարվածելու հնարավորության մասին, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները «կարող են շատ շուտով հարվածել Պիկաքս լեռանը»: Պիկաքս լեռը գտնվում է Նաթանզում տեղակայված Իրանի ուրանի հարստացման օբյեկտի մոտ: Գործակալությունը նշում է, որ դրա տակ գտնվում է ուժեղ ամրացված օբյեկտ, որը պարունակում է երկու խորը թունելային համալիրներ:
Նաթանզի միջուկային օբյեկտը հարվածի թիրախ էր դարձել 2025 թվականի հունիսին՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունների ժամանակ:
