
ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Մոսկվա են բերում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու առաջարկ, հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի վրա։