Ի՞նչ ազդանշան է ուղարկել Պուտինն Ուկրաինային` ելույթի ժամանակ․ ԶԼՄ-ներ

Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հավանականության մասին վկայում էր Ռուսաստանի բանակցային ռազմավարության մասին, գրում է Sohu-ն։

«Պուտինը խոսում է բանակցությունների հնարավորության մասին, բայց չի հրամայում ռուսական զինված ուժերին թուլացնել իրենց հարձակումը։ Նրա մարտավարությունն այն է, որ չբացառի խաղաղ կարգավորման հնարավորությունը, այլ ուշադիր հետևի իրավիճակին», — նշվում է հոդվածում։

Հեղինակի խոսքով՝ բանակցությունները սկսելու համար Կիևը պետք է դադարեցնի Մոսկվային սպառնալը։

Նախորդ օրը, ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումում, Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան նախ պետք է համաձայնության գան. մյուս երկրները կարող են միայն աջակցություն ցուցաբերել։ Նախագահը նշել է, որ կա հակամարտության կարգավորման հնարավորություն։

The post Ի՞նչ ազդանշան է ուղարկել Պուտինն Ուկրաինային` ելույթի ժամանակ․ ԶԼՄ-ներ appeared first on Tribune.am.

Leave a Comment