Մնացել է՝ ՌԴ-ն ուղիղ ռմբակոծի Հայաստանը. ընդդիմության առաջնորդը Մոսկվայում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մնացել է՝ ՌԴ-ն ուղիղ ռմբակոծի Հայաստանը. ընդդիմության առաջնորդը Մոսկվայում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar-Զրույց»-ի այսօրվա հյուրն է «Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Անդրադառնալով օրերս Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ Ղևոնդյանը նշեց․

«Պետք է ամեն ինչ դուրս բերել ջրի երես, թե ինչեր կան Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, որոնք են փոխադարձ ազդեցության գործիքները, դրանցից որոնք են համապատասխանում երկու երկրների շահերին, որոնք չեն համապատասխանում կողմերից որևէ մեկի շահերին, և դրանց հիման վրա հետագայում որոշումներ կայացնել, թե ինչպես շարունակել համագործակցությունը։ Իհարկե, հիմա դրությունը մի փոքր փոխվել է, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այդ գույքագրման ինչ-որ մի հատված արդեն իրականացված է։ Նաև կա դրա հակադարձ գույքագրման անհրաժեշտությունը՝ Հայաստանից Ռուսաստանի կախվածությունները, որովհետև, ի վերջո, Ռուսաստանը ևս բավական մեծ կախվածություններ ունի Հայաստանի Հանրապետությունից՝ սկսած ապրանքների տարանցիկ անցումից դեպի Ռուսաստան, վերջացրած Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերով և այլն։ Եթե այդ աշխատանքը կատարվի, շատ ավելի հեշտ կլինի համաձայնությունների հասնելը»։

Անդրադառնալով Եվրամիությանը մոտենալու և ԵԱՏՄ-ի հետ համատեղելիության խնդրին՝ Ղևոնդյանը նշեց, որ դա իսկապես դարձել է հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրներից մեկը․

«Ռուսաստանը կորցնում է ևս մեկ աշխարհաքաղաքական ազդեցության գոտի, և դա միայն Հայաստանի Հանրապետությունը չէ, դա ամբողջ Հարավային Կովկասն է։ Ժամանակին Ռուսաստանը Հայաստանի միջոցով՝ Հայաստանը որպես ֆորպոստ ունենալով, իր ազդեցությունը տարածում էր ամբողջ տարածաշրջանում՝ Վրաստանում, Ադրբեջանում, այդտեղից էլ՝ դեպի Մերձավոր Արևելք։ Այժմ դա անել այլևս հնարավոր չէ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը սկսել է առաջին հերթին ինքնիշխան որոշումներ կայացնել և, ընդհանուր առմամբ, սկսել է իր քաղաքականությունը ոչ բոլոր դեպքերում համաձայնեցնել Ռուսաստանի հետ»։

Ղևոնդյանի խոսքով՝ Ռուսաստանը նախկինի պես չի կարողանալու տարածաշրջանում իր ազդեցությունն օգտագործել իր շահերը պաշտպանելու համար, և ակնհայտ է, որ Մոսկվային դա դուր չի գալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment