ԱՄՆ-ը ոճային փոփոխություն կգրանցի նոյեմբերյան ընտրություններին ընդառաջ. Գանտահարյան

ԱՄՆ-ը ոճային փոփոխություն կգրանցի նոյեմբերյան ընտրություններին ընդառաջ. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– ԱՄՆ-Իրան ռազմական գործողությունները վերսկսվել են. Իրանին ԱՄՆ-ը հարվածներ հասցրեց, նաև՝ ի պատասխան Թեհրանը ռմբակոծել է հարևան երկրներում ամերիկյան բազաները։ Ինչն էր պատճառը ռազմական գործողությունների վերսկսման։

– Մինչ այն ատեն, որ Հորմուզի եւ ընդհանրապես նաւթի արտահանման շուրջ համաձայնություն լինի, հակամարտությունը շարունակվելու է։ Բայց կա նա․ տրամադրվածություն ռազմական գործողույունները չծավալելու։ Ամերիկյան մամուլը խոսում է հակամարտության ակտիւ փուլն աւարտելու մասին եւ ասում, որ սցենարների ճշտման քննարկումներ են անցկացվում Սպիտակ տան մեջ։

– Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս հետաքրքրված չէ Իրանի հետ բանակցություններով։ Ինչ ակնկալել այս ուղղությամբ։

– Ճնշումի միջոց է նման հայտարարությունը։ Տնտեսական պատերազմը շարունակվելու է։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ը հայտարարի, որ պատերազմը հաղթել է, ոչնչացրել է Իրանի ռազմավարական նշանակություն ունեցող հիմնական կառույցները և շարունակելու է տնտեսական պատժաիմջոցների քաղաքականությունը։ Սա պատերազի աւարտ չէ ըստ էության։ Հրադադարի մի ֆորմուլա, որը կայանալու է նոյեմբերյան միջանկյան ընտրույուններին ընդառաջ։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Չինաստանի նախագահի այցը Եգիպտոս. ինչ հետևանքներ կունենա այս այցը։

– Աշխարհագրության առանցքը այստեղ Միջերկրականն ու Կարմիր ծովն են։ Չինաստանը ընդլայնում է իր տնտեսական կայսրությունը, ներդրումային և տնտեսուղիներու առումով, իսկ Եգիպտոսն էր բազմազանացնում է իր տնտեսական գործընկերները։ Չի բացառվում, որ կլինեն չինական ներդրումներ՝ ենթակառուցվածքային առումով և, իհարկե, տնտեսական համագործակցույան խորացման նպատակներով։

– Ռուս-ուկրաինական ճակատում եւս թեժ է. ինչ զարգացումներ ակնկալենք։

– Հինմկանա լուծում ակնկալելը չեմ կարծում, որ իրատեսական կլինի։ Ընթացքի միտումը բանակցային դիրքերի գրավումն է։ Եթե կայանա ԱՄՆ-ՌԴ-Չինաստան եռակողմը, ապա այդ դեպքում հնարավորր կլինի հրադադարի տեսանելիությունը։ Բայց ոչ, իհարկե, խաղաղության հաստատման դեռեւս։ Մոսկվայի համար մաշեցնող պատերազմ է․ իսկ Ուքարինան կախյալ է արևմտեան օժանդակության տեվողությունից։

– Տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանդիպման ժամանակ Պուտինի հայտարարությունները Հայաստանի հետ կապված. երբ խոսել է ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքի մասին։

– Եթե միտումը նկատի ունենաք, պիտի մտաբերել ՌԴ-ի հեռացումը Արցախից, «Զուարթնոց» օդանավակայանից, հայ-իրանյան սահմանակետերից, հայ-ադրբեջանական սահմանազատված տարածքից։ Հիմա խոսում են ԵԱՏՄ, ՀԱՊԿ ընտրանքներից և Գիւմրու ռազմակայանից։ Աշխարհաքաղաական գործարքների տրամաբանությունը ուրվագծվում է այս բոլորի մեջ։ Խնդիրը, կարծում եմ, հայ-ռուսական հարաբերություններից աւել վերաբերում է հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքականությանը։

– ՌԴ նախագահը ասել է, որ եթե ՀՀ-ն ուզի, կհանեն ռազմաբազաները. Արդյոք կա դրա անհրաժեշտություն։

– Թեման բանալը ամենաբարձր մակարդակով ուղենշային է այս պահի դրությաբ հետագայ իրադարձությունների առումով։ Վաղ է, սակայն, խոսելը այդ հնարավորության մասին։ Առ այժմ բանակցույթունների և հարաբերությունների գոյքագռման պարունակում է խնդիրը։ Հարցը այստեղ ևս առնչվում է Անկարա-Մսկվա հարաբերություններին և համաձայնություններին։

Արման Գալոյան

Leave a Comment