Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի ելույթի կեսից Սեյմի անդամ Դոմինիկա Չորոշինսկան սկսել է հաչել։
Նրա ելույթի ընթացքում դահլիճից սկսել են լսվել շան հաչոց հիշեցնող ձայներ։ Դրանք Չորոշինսկայինն էին։ Ըստ երևույթին, նա արտահայտում էր իր վերաբերմունքը քաղաքական գործչի և նրա խոսքերի նկատմամբ։
Այդ ժամանակ նախարարը քննադատում էր «Օրենք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչներին, այդ թվում՝ երկրի դատական համակարգում առկա խնդիրների վերաբերյալ։
Վարչապետ Դոնալդ Տուսկը հետագայում հայտարարել է, որ տհաճորեն զարմացած է պատգամավորի վարքագծով։ Չորոշինսկան ինքը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։