Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնելու անհատ ձեռնարկատեր Գևորգ Ֆիդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղարսի խճուղի 33/2), քանի որ, համաձայն ստուգման արդյունքների, այն չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:
Մասնավորապես՝
- սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղի որոշ հատվածներում առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի սննդամթերքի մշակման սենյակ,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար։
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետը։
