Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է – armeniatoday.am

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, հայտնել է Ղևոնդյանը Facebook-յան իր էջում։

Նրան մեղադրում էին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Հոդվածը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում։

Քաղաքագետին հունիսի 12-ին ձերբակալել և տեղափոխել էին Քննչական կոմիտե։

Դատարանն ավելի ուշ Ղևոնդյանին արգելել էր հրապարակումներ անել, այցելել հավաքների վայրեր և հաղորդակցվել սոցիալական ցանցերի միջոցով։

Նշենք, որ Ղևոնդյանն իր ձերբակալությունից առաջ հաճախ էր քաղաքական թեմաներով գրառումներ անում։ Թե որ գրառումն էր մեղադրանքի հիմք դարձել՝ ո՛չ պաշտպանական, ո՛չ էլ նախաքննական մարմնում չէին մանրամասնել։

Leave a Comment