Գեղարքունիքի մարզում կասեցվել է սուրճի և տոմատի հյութի արտադրամասի գործունեությունը

Գեղարքունիքի մարզում կասեցվել է սուրճի և տոմատի հյութի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկուշ Մանուկյանին պատկանող սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Ակունք բնակավայր):

Վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝

  • արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
  • հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որը հնարավոր է լվանալ և ախտահանել,
  • կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը,շ
  • արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ինչպես նաև՝ անձնակազմի համար հանդերձարանով։

Սահմանվել է hայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment