
ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նրա խոսքով՝ Ուիթքոֆը և Քուշները Մոսկվա կժամանեն շաբաթ օրը՝ սեպտեմբերի 5-ին։ Այդ օրը նրանք նախատեսում են բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հաջորդ օրը՝ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Կրեմլը Ուիթքոֆի և Քուշների հանդիպման մասին տեղեկատվություն կտրամադրի, երբ այն տեղի ունենա, ճեպազրույցի ժամանակ ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես ոչինչ չէի հայտարարի։ Բայց երբ այս շփումները տեղի ունենան, մենք ձեզ կտեղեկացնենք», – ասել է Պեսկովը։