ՌԴ ԶՈՒ-ն անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևի կենտրոնում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, ԱԹՍ-ն ուղղված է եղել անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Պոկլադի աշխատասենյակի ուղղությամբ։
«Խոսել եմ ՈւԱԾ ղեկավար Ալեքսանդր Պոկլադի հետ։ Ցավոք, ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևում՝ Վլադիմիրսկայա փողոցի վրա գտնվող ՈւԱԾ կենտրոնական շենքին, որը գտնվում է Սուրբ Սոֆիայի տաճարի դիմաց», — նշել է Զելենսկին։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Բոլոր տուժածներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։
«Անօդաչուն ուղղված է եղել ուղիղ այս շենքում ՈւԱԾ ղեկավարի աշխատասենյակի վրա։ Ես հանձնարարել եմ Պոկլադին՝ երբ ամեն ինչ պատրաստ լինի, ադեկվատ, զգալի և, հնարավորության դեպքում, հայելային պատասխան տալ ռուսներին այս հարվածի համար»,- հավելել է Զելենսկին։
