Ծառուկյանը կմնա կալանավորված | Radar Armenia

Ծառուկյանը կմնա կալանավորված

Դատարանը երկու ամսով երկարաձգել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։

«Ցավոք կրկին անգամ ականատես եղանք, որ իրավունքի գերակայությունը Հայաստանում տեղ չունի, հիմա մենք կծանոթանանք որոշման հետ, ավելի մանրամասն կներկայացնենք»,- հայտարարել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը՝ պնդելով, որ փաստարկները ծանրակշիռ չեն, այլ կանխատեսական դատողություններ են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment