Ուրբաթ օրը ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է նոր ռեկորդային մակարդակի՝ պատմության մեջ առաջին անգամ միջինում թռիչք գրանցելով մինչև 5,85 դոլար՝ մեկ գալոնի դիմաց։ Պատճառը Իրանի դեմ վեցամսյա պատերազմն է, ինչի հետևանքով խաթարվել են վառելիքի համաշխարհային մատակարարումները:
Քանի որ դիզելային վառելիքն օգտագործվում է բազմաթիվ տրանսպորտային և լոգիստիկ ցանցերում, դրա գների բարձրացումը նշանակում է փոխադրման ծախսերի ավելացում առօրյա սպառման ապրանքների լայն տեսականու համար:
Վառելիքի թանկացումն ավելացնում է բոլոր ոլորտների ընկերությունների ծախսերը, որոնցից որոշներն արդեն իսկ այդ ծախսերը փոխանցել են սպառողներին՝ առցանց պատվերների և փոստային առաքումների լրացուցիչ վճարների տեսքով:
Գների բարձրացումը կարող է ունենալ քաղաքական հետևանքներ, քանի որ տնտեսական հարցերը, ամենայն հավանականությամբ, կլինեն բազմաթիվ ընտրողների ուշադրության կենտրոնում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում:
