
«Որևէ հիմք, որևէ պատճառ չկա, որ պարոն Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ։ Եթե իշխանությունը հետևողական պնդում է, որ սա քաղաքական հետապնդում չէ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ապա այսօր դատարանը ունի փայլուն հնարավորություն ապացուցելու, որ իրականում սա քաղաքական հետապնդում և քաղաքական հաշվեհարդար չէ»,- դատարանի բակում իր խոսքում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Գագիկ Ծառուկյանը երբեք երևէ քրեական գործի շրջանակներում որևէ կերպ չի խոչընդոտել քննության ընթացքը։ Որևէ պատճառ չկա՝ Գագիկ Ծառուկյանին պահել կալանքի տակ»,- հավելեց Տոնայանը։