ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ

4 Սեպտեմբերի, 2026

2026 թվականի սեպտեմբերի 4-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է Անկախ դիտորդ հասարակական դաշինք և «Ազատ քվե» միասնական անվ անումների ներքո հանդես եկող դիտորդական առաքելություններին՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ ավարտվել է 2026 թվականի սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններ ին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրման վերաբերյալ դիմումների ներկայացման ժամկետը։

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են Անկախ դիտորդ հասարակական դաշինք , «Ականատես» և «Ազատ քվե» դիտորդական առաքելությունները։

Leave a Comment