Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան

Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն արձագանքել է  ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դավթյանից ապօրինի գույքի բռնագանձման մասին դատախազության հաղորդագրությանը։

«Սա ընդամենը մի վառ օրինակ է, թե ինչու է Երևանը մինչ այսօր այսքան կուտակված խնդիրների առջև, որովհետև քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել:

Այսօր չեք գտնի գեթ մեկ պաշտոնյա Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչներից, ով ունի օրինական եկամուտներով չհիմնավորված դրամական միջոցներ կամ գույք»,- գրել է նա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment