Դատախազությունը Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք

Դատախազությունը Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք

Դատախազությունը հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել բռնագանձման հայց, որով 2006-2009թթ. Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը և տարբեր տարիների այլ պաշտոններ զբաղեցրած Կարեն Դավթյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք պահանջում է՝ 

14 անշարժ գույք, որոնցից 9-ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 անշարժ գույքի գնման իրավունք,

8 տրանսպորտային միջոց,

10 իրավաբանական անձանցում մասնակցություն,

105 միլիոն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

124 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Սա ընդամենը մի վառ օրինակ է, թե ինչու է Երևանը մինչ այսօր այսքան կուտակված խնդիրների առջև, որովհետև քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել:

Այսօր չեք գտնի գեթ մեկ պաշտոնյա Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչներից, ով ունի օրինական եկամուտներով չհիմնավորված դրամական միջոցներ կամ գույք:

Leave a Comment