HBO-ն ներկայացրել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր թրեյլերը, որում այս անգամ ցուցադրվում են նաև քվիդիչի տեսարաններ և կախարդանք։ Սերիալի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 26-ին։ Առաջին եթերաշրջանը կունենա 8 սերիա։
Սյուժեի հիմքում «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն է։ Այն պատմում է 11-ամյա Հարրի Փոթերի մասին, որը բացահայտում է, որ պատկանում է կախարդական աշխարհին, իսկ նրա ծնողներին սպանել է մութ կախարդ Վոլդեմորթը։
Գլխավոր դերերում են Դոմինիկ ՄաքԼաֆլինը, Արաբելլա Սթենթոնը և Ալասթեր Սթաուտը։ Սցենարիստը Ֆրանչեսկա Գարդիներն է։ Երկրորդ եթերաշրջանի՝ «Գաղտնի սենյակ» գրքի հիման վրա, նկարահանումները նախատեսվում է սկսել առաջիկա շաբաթներին
