
Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունները նոր դարաշրջանի սկիզբ են ազդարարում նաև Եվրոպայի համար։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է LINKS Europe հիմնադրամի տնօրեն Դենիս Սամմութը՝ Բաքվում Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության կենտրոնի ու LINKS Europe հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում։
«Հայաստանի հետ խաղաղության հասնելը գնալով ավելի իրատեսական է դառնում։ Սա նոր դարաշրջան է Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Սակայն, ես ուզում եմ հատկապես ընդգծել, որ այս փոփոխությունները նաև նոր դարաշրջան են բացում Եվրոպայի համար», – հայտարարել է նա։