Բենզինը Հայաստանում օգոստոսին թանկացել է 11.7%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 25%-ով


ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Բենզինը Հայաստանում 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ թանկացել է 11,7%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 25%-ով։


Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները։


Ընդ որում, ընթացիկ տարվա օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի գներն աճել են 4,1%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 9,8%-ով։


Միևնույն ժամանակ հեղուկ ածխաջրածինները (բութան, պրոպան և այլն) օգոստոսին տարեկան կտրվածքով թանկացել են 23,6%-ով, իսկ մեկ ամսում՝ 9,4%-ով։

Leave a Comment