Որոշ լոբբիստական շրջանակներ Եվրամիության երկրներում, մարդասիրական հարցերի քողի ներքո, կրկին փորձում են օրակարգ բերել Ղարաբաղի թեման։
Աս մասին Բաքվում կայացած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութային վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
Նրա խոսքով՝ Եվրամիության ներսում գոյություն ունի լոբբիստների և հանրային շահերի պաշտպանության ներկայացուցիչների բավական ընդարձակ ցանց, որոնք փորձում են կրկին բարձրացնել Ղարաբաղի թեման։
Շաֆիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է զգոնություն պահպանի, քանի որ գոյություն ունեն ուժեր, որոնք շահագրգռված են խոչընդոտելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։
Որպես օրինակ նա նշել է Ռուբեն Վարդանյանին՝ ընդգծելով, որ տարօրինակ էր տեսնել նրա անունը Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածուների ցանկում։
Նա նշել է, որ ներկայում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակը էապես փոխվել է, իսկ հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտվել է, և կողմերը խոսում են խաղաղության մասին։