
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները առաջիկա օրերին մտադիր են այցելել Կիև և Մոսկվա։ Այս մասին հայտնում է RT-ն հղում կատարելով իր աղբյուրին։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Ռուսաստանում միշտ ցանկալի հյուրեր են։ Ինչպես նշել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, Ռուսաստանի նախագահը վստահում է ամերիկացի բանակցողներ Ուիթքոֆի և Քուշների մոտեցմանը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։