Փրկարարի օրը Հայաստանում և NorPal սպորտային հարթակը. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավար՝ Սևակ Հակոբյան:
Հաղորդման առաջին հատվածում. Հյուր՝ Նորիկ Ասրյան, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի հրահանգիչ:

Թեման. Նրանք առաջինն են հասնում այնտեղ, որտեղ վտանգն է։ Նրանք կյանքեր են փրկում՝ հաճախ վտանգելով սեփականը։ Սեպտեմբերի 4-ը Հայաստանում Փրկարարի օրն է։ Այս օրը նվիրված է փրկարարների անձնուրաց, բարեխիղճ և նվիրումով աշխատանքի արժևորմանը։ Նրանք իրականացնում են մարդասիրական կարևոր առաքելություն՝ պաշտպանելով բնակչությանը արտակարգ իրավիճակներից։

Երկրորդ հյուրերը. NorPal ծրագրի համահիմնադիր՝ Էլեն Գասպարյան, Ծրագրի PR պատասխանատու՝ Դավիթ Ավանեսյան:

Թեման. NorPal-ը հարթակ է, որը միավորում է սպորտ և ակտիվ ժամանց սիրող մարդկանց։ Եթե սիրում եք ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս կամ այլ սպորտաձևեր, հավելվածի միջոցով կարող եք գտնել նույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց, միանալ արդեն կազմակերպված խաղերի կամ ինքներդ ստեղծել միջոցառում։

  • Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment