Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմինե Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Վարորդը դեպքի վայրում պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Պարեկները պարզել են, որ բեռնատարը, որը նույնպես գտնվում է դեպքի վայրում, վարել է Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արիս Հ.-ն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: